Ադրբեջանը մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց

Հոկտեմբերի 6-12-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: