Ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը

Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։

Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը, թե տեսեք, տեսեք՝ ինչպես է պաշտպանում Նժդեհին։

Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեին, որ Ալիևին չի ձայնակցել։

Իսկ կարելի՞ էր ավելի դիպուկ և փաստարկված պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։

Իհարկե, և ոչ միայն կարելի էր, այլև պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգեոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում՝ մինչև նրանց կողմից 1944-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումը և Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130-ամյակը։

Հ.Գ. Հայենիքը սևերի և սպիտակների բաժանելը, ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը, Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը, ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 11 октября 2019 г.