Աշոտյանը Հռոմում բարձրաձայնել է Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման մասին

Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմնի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը․«Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման հարցը, խոսել եմ մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ այլ ազգային և կրոնական փոքրամասնություններին և քրդերին Թուրքիայի ագրեսիվ եւ արյունալի գործողություններից սպառնացող վտանգների մասին»,-նշել է նա։