Հայտնի է 2019թ․ խաղաղության նոբելյան մրցանակակիրը

2019 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիին՝ «խաղաղության հաստատման գործում ներդրած ջանքերի» համար:

Ինչպես այսօր հայտնել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, Աբիյ Ահմեդ Ալին մրցանակի է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանային կոնֆլիկտի կարգավորման համար նախաձեռնության համար»:

Ավելի վաղ հայտնել էինք ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և ֆիզիոլոգիայի, գրականության ոլորտներում նոբելյան մրցանակակիրների անունները։