Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2012 թ․:

Աշխարհի շատ երկրներում դեռ կանայք չեն կարողանում կրթություն ստանալ, ունենալ բժշկական ապահովագրություն և իրենց կամքին հակառակ՝ ամուսնանում են վաղ տարիքում: Երեխաների վաղ ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է և բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա:

Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից: Նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:

Այս և մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական և միջնակարգ կրթության ապահովումը և այլն:

Այսօր աշխարհի տարբեր վայրերում անցկացվում են աղջիկ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

«Կոտրենք կարծրատիպերը, ստեղծենք հավասար հնարավորություններ աղջիկների ձայնը լսելի դարձելու և որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու համար»,- շնորհավորական իր ուղերձում գրել է ։

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է:Կոտրենք կարծրատիպերը, ստեղծենք հավասար հնարավորություններ աղջիկների ձայնը լսելի…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Четверг, 10 октября 2019 г.