Վիտալի Բալասանյան․ Թող խոսեն․․․ (տեսանյութ)

Մարդու դիմանկարն ավարտուն կարող է դառնալ՝ նրան բացահայտելով ընտանեկան, աշխատանքային և ընկերական միջավայրերում։ Եվ միայն այդ ժամանակ կատարած գործերի, անցած ուղու չոր ժամանակագրության միջից կհառնի իրական հերոսը՝ իր ներաշխարհով և մարդ տեսակով։

Մենք փորձել ենք Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի կերպարն ամբողջացնել՝ հյուրընկալվելով նրա ընտանիքում։  Գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ընտանիքն աչքի է ընկնում իր համեստությամբ, խոհեմությամբ, իսկական հային վայել կեցվածքով։ Ծանոթանալով նրա ընտանիքի նիստ ու կացին, տիրող ջերմ մթնոլորտին՝ հասկանում ես, ահա՝ իսկական հայ ընտանիք։ Ընտանիք, որտեղ բոլորը սիրված ու հարգված են, յուրաքանչյուրը գիտե իր տեղն ու դերը՝ ամենափոքրից մինչև ընտանիքի մեծ։  Ավանդական հայ կնոջ,  մեծ մոր  կերպար է Վիտալի Բալասանյանի մայրը՝ տիկին Գալյան։ «Կարևորը մարդկանց արարքը գնահատելն  ու ընտանիքը սիրելն է»,- խրատում է տիկին Գալյան։ Եվ իրապես, մարդիկ գնահատվում են իրենց արարքով և ընտանիքի հանդեպ ունեցած սիրով ու նվիրվածությամբ, քանզի ընտանիքը հասարակության հիմքն է։ Գնահատե՛նք և հիշե՛նք մեր հերոսներին, որոնք կյանքի գնով պահում են մեր հայրենիքի սուրբ սահմանները։ Այդպիսի անձանցից մեկն էլ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան