Ինչպես է 23-ամյա աղջիկը խաբել 200-ից ավելի ընտանիքների․բողոքի ակցիա (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում զբոսաշրջության գործակալություններից տուժած քաղաքացիները։ Նրանք կառավարությունից պահանջում էին բացատրություն տալ, թե ինչպես է քրեական գործով անցնող անհատին թույլտվություն տրվել զբոսաշրջության նոր գործակալություն բացել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը բողոքի մասնակիցների նամակը խոստացավ փոխանցել կառավարությանը։
Մանրմասները՝ տեսանյութում