Կառավարությունը դռնփակ քննարկում կանցկացնի Սիրիայի իրավիճակի վերաբերյալ

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստից հետո դռնփակ ռեժիմում քննարկում կանցկացնի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին նիստի ընթացքում գործադիրի անդամներին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում կանենք, և մտքեր կփոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի տարածք։