Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն

Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետևում, կարելի է ասել՝ կողքից: Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, և այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա իշխանությանը: Նկոլին մի թերագնահատեք, ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները, նա իր առջև դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում: Եվ մինչ դուք (մենք) խոսում ենք, միակ զենք ունենալով խոսքը, նա ավիրելով առաջ է գնում: Մարդիկ, ժողովուրդ, խելոքներ և տաղանդավորներ, սթափվեք, ցավոք, խոսքի արժեքը էս պահին զրոյական է,այլ գործիքակազմ է հարկավոր: Մի օր կարթնանանք և կտեսնենք, որ բանը բանից անցել է: Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն և դա ծրագրի հիմնական տողն է․․․Եթե մեր երկրում կան սթափ ուժեր, քաղաքական ուժեր, պիտի արթնանան, երկար ձգել և սպասել, որ Նիկոլի վարկանիշը զրոյացվելու է, մեծ շռայլություն կլինի: Այո, այն կտրուկ անկումներ է գրանցում և շատ արագ, բայց չստացվի, որ զրոյական կետին հասնելու ճանապարհին հասցնի անել իր սև գործը և ավարտին հասցնի սարսափելին:

ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետեւում,կարելի է ասել,կողքից: Ժողովուրդ ջան,պիտի…

Опубликовано Մարգարիտ Եսայան Среда, 9 октября 2019 г.