Հայաստանյան փոթորիկը կոտրվում է՝ հանդիպելով արցախյան զեփյուռին. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանը LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախում տիրող տրամադրություններին՝ շեշտելով, որ Արցախում ամեն ինչ խաղաղ է։ Այստեղ որքան էլ քաղաքական պայքարը թեժ լինի, միևնույն է, երեկոյան բոլորը հավաքվում են թեյի սեղանի շուրջ և մտերմիկ զրուցում՝ դուրս գալով քաղաքական  թեժ մթնոլորտից։ Սա է արցախյան իրական կոլորիտը։ Մեր զրուցակիցը մաղթեց, որ այս ջերմ մթնոլորտը տիրի նաև Հայաստանի Հանրապետությունում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան