Վարչապետը հենվում է զինված խմբավորման վրա ու հաթաթա տալիս ազգի հերոսներին, ո՞ւմ է վախեցնում (տեսանյութ)

«Նիկո´լ, հրաժարական տուր, արա´ այդ քայլը, արտահերթ ընտրությունների շանս տուր երկրին, դրանով դու և քեզ ստեղծված իրավիճակից կփրկես, և հնարավորություն կտաս երկրին՝ խուսափել անդառնալի կորուստներից»․ հայտարարել էր ռազմական, քաղաքական  գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Մենք» հաղորդաշարի հյուրը Գևորգ Գևորգյանն է:

Ռազմական, քաղաքական գործիչը մեզ հետ զրույցում նկատեց, թե այս իշխանությունն առաջին օրվանից պայքար է մղում  ազգային տեսակի դեմ, մեր հերոսների դեմ, կռիվ է տալիս հայի տեսակի ու մեր պետականության դեմ։

«Այս իշխանությունը երկիրը բաժանել է սևի ու սպիտակի, հին ու նոր Հայաստանների։ Երբեք նման ապազգային իշխանություններ չենք ունեցել, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիների այսպես չէր։ Արցախը վտանգված է ու վտանգված է առաջին հերթին բարոյահոգեբանական առումով։ ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ ուժերի է ձեռնտու ներհայաստանյան այս խայտառակ քաոսային իրավիճակը»,- ասաց Գևորգյանը՝ իրավիճակից դուրս գալու ելքը համարելով համախմբումը։

«Եթե հույսներս դնենք իշխանության պոպուլիստական ճառերի վրա՝ երկիր կկորցնենք»,- ասաց ռազմական գործիչը։

Վերջին շրջանում հաճախ են  հնչում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կոչեր, հայտարարություններ, թե այս իշխանությունը  պետք է վայր դնի մանդատներն ու հեռանա:  Հարցին՝ կարծում եք,  ականջալուր կլինե՞ն այդ կոչերին ու  հեշտությամբ կհեռանա՞ն, Գևորգյանը պատասխանեց «Եթե այս իշխանության մեջ կան այնպիսի անհատներ, որոնք մտածում են պետության մասին, պետք է օր առաջ հրաժարական տան՝ ի դեմս Փաշինյանի»։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը LIVEnews.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր հետևյալը․ ««Սասնա ծռերը», ի դեմս Փաշինյանի, կարող են ահաբեկչություն իրականացնել մեր պետության դեմ: Եթե Փաշինյանը հանդգնի մեր պետության, ժողովրդի դեմ ահաբեկչություն անել, բոլորին ֆիզիկապես ոչնչացնելու ենք: Դա չարեցինք 2016-ին, երբ գրավել էին ՊՊԾ գունդը, այն ժամանակ ներեցինք, հիմա ոչնչացնելու ենք, եթե հանդգնեն ահաբեկչություն անել: Փաշինյանը և «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում են։ Նրանք իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, որ լսեն Նիկոլի հպարտ քաղաքացիները, որ լսի համայն հայությունը»:

Գևորգյանը կարևորելով Վիտալի Բալասանյանի  խոսքը, նկատեց, երբ Արցախի հերոսն է նման ահազանգ  հնչեցնում, ուրեմն մեր հասարակությունը պետք է սթափվի ու  գիտակցի վտանգը, իսկ երբ ժողովրդի աչքերը բացվեն՝ այս իշխանությունը հրաժարական կտա։

Քաղաքական գործիչը ասաց «Երկրի թիվ մեկ պատասխանատուն, փոխարեն հենվի երկրի ուժային կառույցների վրա, հենվում է ինչ-որ առանձին զինված խմբավորումների վրա ու հաթաթա տալիս ազգի հերոսներին, իր կարծիքին հակադրվողներին։ Ո՞ւմ է փորձում վախեցնել, սա երկիր կառավարողի վարվելակե՞րպ է»։

Մանրամասները՝ տեսանյութում