Ռմբակոծությունների և գնդակոծությունների պայմաններում Արցախում զարգանում էր գիտությունը (տեսանյութ)

ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արպատ Ավանեսյանը, որն իր ընտանիքի հետ Արցախյան ազատամարտի տարիներին մեկնել է Արցախ և իր կյանքն ու գործունեությունը նվիրել է կրթության ու գիտության զարգացմանն Արցախ աշխարհում,  LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն դժվարին տարիներին, երբ երկրում պատերազմական գործողություններին զուգահեռ նրանք ջանք ու եռանդ չէին խնայում մատաղ սերնդի դաստիարակությամբ զբաղվելու։ Արպատ Ավանեսյանը երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնք հիմնականում կրթական համակարգի մասին են, նա Արցախի պետական համալսարանի հիմնադիր ռեկտորն է։

Մեր զրուցակիցը նշեց, թե ռմբակոծությունների և գնդակոծությունների պայմաններում ինչպես է իրենց հաջողվել Ստեփանակերտում ստեղծել բժշկության բաժին, որն այդ օրերին խիստ անհրաժեշտ մասնագիտություն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենց և այսօրվա սերունդների միջև տարբերությունը խիստ ակնհայտ է, քանզի այժմ տեխնոլոգիական գիտությունների զարգացման պայմաններում երիտասարդները սկսել են քիչ կարդալ, փոխարենը՝ լավ են տիրապետում տեխնիկային և այդ առումով ավելի բանիմաց  են։ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ կրթության ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

«Տեխնիկական միջոցներն ավելի վատ ազդեցություն են  ունենում երիտասարդների վրա, որովհետև ոչ մի կերպ չեն սահմանափակվում ո՛չ ընտանիքում,  ո՛չ իշխանությունների կողմից»․-ասաց Արպատ Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան