Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ

Վիտալի Բալասանյանի կյանքն ու գործը եղել է և է հանուն հայկականության: Այս մասին LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի արձագանքին`Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

«Այսօր էլ Վիտալի Բալասանյանի խոսքն ուղղված է նրանց, ում կիսատ կյանքն ու գործը ահաբեկչություն է հայկականության դեմ: Ձեր ասած փոքր մարդը դրանցից է: Մի կողմում Արցախի հերոսն է, մյուս կողմում` դասալիք: Մնացյալի դատավորը ժամանակն է: Ժամանակը ջնջում է փոքրերին»,-ասաց Աղվան Վարդանյանը: