ՌԴ քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական. «Կոմերսանտ»

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական: Այս մասին գրել է «Կոմերսանտը»:

Գեորգի Ասատրյանը, ըստ աղբյուրի, զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արմեն Սարգսյանի, ինչպես նաև՝ երկու երկրների նախագահական վարչակազմերի միջև կապերի ամրապնդմամբ:

Ի դեպ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում այս մասին տեղեկություն չի հրապարակվել: