Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: