Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։

Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։