Նիդեռլանդները հրաժարվում է Հոլանդիա անունից

Նիդեռլանդների իշխանությունները որոշել են «ռեբրենդինգ» անել և հրաժարվել Հոլանդիա անունից: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Երկրի ղեկավարությունը նշել է, որ Հոլանդիան ասոցացվում է թմրանյութերի և կարմիր լապտերի թաղամասի հետ, մինչդեռ Նիդեռլանդները ցանկանում է ներկայանալ որպես «գլոբալ խնդիրներ լուծելուն միտված առաջատար տեխնոլոգիաների մշակող երկիր»:

Նշվում է, որ կառավարությունն օգտագործում է պետության անվան համար գործնական մոտեցում, որպեսզի խթանի արտահանումը, զբոսաշրջությունը, սպորտը, ինչպես նաև  տարածի «հոլանդական մշակույթը, նորմերն ու արժեքները»: