Բանակցում ենք «Յութուբի» և այլ մեծ ընկերությունների հետ՝ Հայաստանում տեղայնացում ունենալու համար. Տիգրան Ավինյան

Հայաստանն սկսել է բանակցել «Յութուբի» հետ՝ Հայաստանում տեղայնացում ունենալու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Աշխարհի 120 երկրներում «Յութուբի» տեղայնացումներ կան, ինչն այդ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս փողի վերածել իրենց կոնտենտը։ Դիտարկմանը, թե Կառավարությունն ունի՞ պլաններ, որպեսզի հայաստանյան «Յութուբն» ունենա տեղայնացման հնարավորություն, Ավինյանը պատասխանեց. «Այո, մենք ունենք այդ պլանները և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն այդ թեմայով բանակցում է «Յութուբի» հետ։ Եվ ոչ միայն «Յութուբի», այլև ծրագրավորման մեծ ընկերությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սկսել ենք բանակցել»: