Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ավագ սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ,  հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը հոկտեմբերի 3-ին զոհվել է Տավուշում հակառակորդի կրակից։