Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։