Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր 98 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն գաղտնի քվեարկում էր «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու նախագիծը։