Չեմ զղջացել, որ երաշխավորել եմ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությունը. Ֆելիքս Ցոլակյան

Այո, ես եմ երաշխավորել և այդ մասին չեմ զղջացել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքն է երաշխավորել Արթուր Վանեցյանի թեկնածությունը ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Հրաժարականից հետո Արթուր Վանեցյանի հայտարարությունների մասին հարցին Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում և մեկնաբանում է միայն իր հայտարարությունները:

Նա կոչ արեց Ազգային անվտանգության ծառայության մասին ընդհանրապես քիչ խոսել, քանի որ ամեն խոսքը կարող է հետևանք ունենալ:

Իսկ իր հրաժարականի մասին լուրերի վերաբերյալ նախարարը նշեց. «Ես հրաժարական չեմ տալիս, շարունակելու եմ աշխատել»: