«Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպումը Փաշինյանին ուղղված հստակ մեսիջ էր» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է միջազգայնագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը։ Անդրադարձ եղավ մի շարք քաղաքական թեմաների՝ աղմկահարույց հրաժարականներից մինչև Պուտինի երևանյան այց։

Փորձագետն ասաց․ «ՌԴ նախագահին օդանավակայանում դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մինչդեռ «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքն այլ բան է նախատեսում․ հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանն օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից»։

Մանրամասները՝ տեսանյութում