Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել

Քիչ առաջ ԱԺ հանձնաժողովներից մեկի ղեկավարը, որը զուրկ է մարդկային և տղամարդկային կոռեկտությունից, վիրավորական արտահայտություններ է շաղ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Այս էակի առնվազն ոչ տղամարդկային վարքագիծը ի ցույց է դնում այսօրվա իշխանության իրական էությունը:

Դուք անզոր եք բովանդակային դաշտում քննարկում ծավալել Արփինե Հովհաննիսյանի հետ ու դիմում եք վիրավորանքի: Եվ սա դուք համարում եք բարոյական ու տղամարդավայել…

Այսօր դուք ջարդեցիք ևս մեկ տաբու և մտաք անձնական ու ընտանեկան դաշտ:

Դրանով ցույց տվեցիք ձեր ողջ ողորմելի ու տղամարդկությունից հեռու էությունը:

Լավ հիշեք, ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում:

Հ.Գ.

Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն է:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Արփինեի ռեսուրսը խելքն է ու սկզբունքայնությունը, որ նրանից ոչ ոք չի կարող խլել: Իսկ քո ռեսուրսը քաղաքական ղզիկությունն…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 2 октября 2019 г.