Ակնկալում եմ հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի հասցերին թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, կամ հանձնաժողովի նախագահին, այլև պարզապես տղամարդուն:

Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում եմ նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից:

Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում…

Опубликовано Armen Ashotyan Среда, 2 октября 2019 г.