Շարունակվել է Ֆրենկ Փալունի աշխատանքային այցն Արցախ

Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին «Adventist Health Glendele» կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  այնուհետև կոնգրեսականն այցելել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին:

Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով: