Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր

Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում և շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:

«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը: Սա ՀՀ Սահմանադրության և օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները կկանգնեն օրենքի առաջ:

Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ցրվեց, բայց Նիկոլ Փաշինյանի թռիչքաձև տնտեսական հեղափոխությունը, խոստացված աննախադեպ ներգաղթը, աղքատության զրոյացումը տեղի չունեցավ:

Մեկ տարի առաջ Փաշինյանը համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա: Այսօր վարչապետին նոր մեղավորներ են պետք՝ խոստումները ջրելու և իրեն միամիտ անկեղծությամբ հավատացողների ականջներին լապշա կախելու համար:

Մեղավոր էին իջևանցիները, սևազգեստ մայրերը, աղքատությունը գլխում պահած բողոքավորները, չաշխատող, թամբալ ՀՀ քաղաքացի-պողոսները: Իսկ գլխավոր մեղավորը Սահմանադրական դատարանն է, հաջորդը կլինի 4-րդ իշխանությունը:

Ստելու համար մեծ խելք պետք չի, միամիտներ են պետք:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Մեկ տարի առաջ տեղի ունեցավ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 1 октября 2019 г.