Արցախում ռազմավարական զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ)

Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված  նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ գիշերային ու ցերեկային ժամերին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում, խաղարկվել են տվյալ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համահունչ պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի մարտական դրվագներ:

Իրականացված միջոցառումների ընթացքում, որը վերահսկել են հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, անձնակազմը ցուցաբերել է մարտական ու հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ և գերազանց կատարել առաջադրված խնդիրները: