Զոհրաբ Մնացականյանը փաստաթղթեր է ստորագրել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի ընթացքում (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրել է փաստաթղթեր։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ,  նախարարն ստորագրել է հետևյալ  փաստաթղթերը․

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասինե միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն.

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրություն

«Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիա:

Տեսանյութը՝

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից փաստաթղթերի ստորագրման արարողություն

Սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա ընթացքում դաշնագրերին նվիրված միջոցառման շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ստորագրեց հետևյալ 3 փաստաթղթերը. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրություն.«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ անհատական հաղորդումների ընթացակարգի վերաբերյալ կամընտիր արձանագրություն«Միջնորդության արդյունքում միջազգային կարգավորման համաձայնագրերի մասին» ՄԱԿ կոնվենցիա:

Опубликовано ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Пятница, 27 сентября 2019 г.