ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու նախաձեռնությանը

ԱՄՆ Սենատի կոմիտեն սեպտեմբերի 27-ին ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ հաջակցություն ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների, տեղեկացրել է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Ինչպես հայտնել է հանձնախումբը, լրացումը, որը նախաձեռնել են սենատորներ Լինդսի Գրեմը և Քրիս վան Հոլենը, Սենատն ընդունել է միաձայն։

Այդ հատկացումները նախատեսվում են ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից, 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման և 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։

Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։