Մետրոպոլիտենի կայարանններում կհնչի Կոմիտաս

Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:

Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները: Այս մասին տեղեկացրել են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին ու նոր տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչի Կոմիտաս։