Ռևանշ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների կողմից

Այս օրերին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայում է երկրից, նկատելիորեն ակտիվացել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները։ LIVEnews.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ականների նպատակն է օգտվել Փաշինյանի բացակայությունից ու վերջինիս թիմակիցների շրջանում ընկալելի դարձնել այն տեսակետը, թե Փաշինյանն այլևս անցյալ է, խաղը տանուլ տված քաղաքական գործիչ, որը պետք է հեռանա։  Ասել է, թե եկել է  էստաֆետը փոխանցելու ժամանակը, իսկ դրա միակ հասցեատերն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր թիմակիցների հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսօր  Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ակտիվ աշխատում  են իշխանության շատ ներկայացուցիչների հետ՝ նրանց փորձելով բերել իրենց դաշտ, ընդդեմ Փաշինյանի։ Ավելին՝ որոշների միջոցով  զբաղված են  բանդիտական խմբեր ձևավորելով՝  երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու, բախումներ հրահրելու նպատակով։

Նկատենք, որ այս հարցում չափազանց ակտիվ է մի պատգամավորուհի, որի եղբայրն անձամբ ներգրավված է հիշյալ խմբերի կազմակերպման գործում։