Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը

Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:

Սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը: