ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։