ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները

Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի  պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ: