Նիկոլին՝ շտապ հոգեբույժ կամ ԱԱԾ քննիչ (տեսանյութ)

«Լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա»: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին:

Վերջինս անդրադարձել է իր մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ-ում կատարած հայտարարությանը, ասելով «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»։

Ի՞նչ զարգացումներ կստանան Փաշինյան-Վանեցյան հեռակա մենամարտը, ինչո՞ւ Վայքի մարզպետի օգնականն իր ընկերներով բռնություն կիրառեցին ՀՀ ԶՈՒ երեք բարձրաստիճան սպաների նկատմամբ, որոնցից մեկը առ այսօր գտնվում է վերակենդանացման բաժնում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց որոշ եկեղեցականների՝ Կառավարության դեմ աշխատելու մեջ, որոնք պետք է, ըստ Փաշինյանի, ծնկի բերվեն։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում