Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ

Գերմանացի հռչակավոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը Արցախում կոնֆերանսի ժամանակ իր ելույթում տարբեր այլ թեմաներից զատ, խոսեց նաև այն մասին, որ. «… երբ հայտարարում եք Արցախը Հայաստանի մի մաս է, դուք գոնե ընկալում եք, թե դա ի՞նչ է իր մեջ պարունակում: Եթե ձեզ թվում է, դրսում դա չեն նկատում, ձեզ չեն լսում, ապա սխալվում եք: Գիտե՞ք, թե դա ի՞նչ հետևանքն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Ես դա ասել եմ նախկինում, ես դա ասում եմ հիմա»:

ԱԳՆ պարզաբանումից հետո, թվում էր, թե այս հարցում պետք է լինել բավական սթափ, որպեսզի չվնասենք մեր բանակցային դիրքերին, մեր բանակցային՝ ինքնորոշման իրավունքի իրացման կոնցեպտին: Բայց, քանզի հանրային հարթակներում մենք քաղաքական հաշվենկատությամբ աչքի չեք ընկնում, ապա այս ձևակերպումները տեղ գտան նաև մի շարք այլ դեպքերում, հանրային ավել կամ պակաս ճանաչելիություն ունեցող մարդկանց խոսքում, մասնավորապես՝ Անկախության 28-ի ամյակի միջոցառման ժամանակ:

Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ… ու էդ կատակը կոնկրետ գին է ունենալու, որ պետք է վճարվի…

Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

Գերմանացի հռչակավոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը Արցախում կոնֆերանսի ժամանակ իր ելույթում տարբեր այլ թեմաներից զատ, խոսեց…

Опубликовано Ален Гевондян Понедельник, 23 сентября 2019 г.