Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։

Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։

Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։

Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում, չէի՞ր հիշում ուսադիրների ու արժանապատվության մասին։

Երբ քո իսկ աշխատասենյակում հանդիպում-գործարքի գնացիր 3 ոստիկանի կյանք խլած ահաբեկչական-սորոսական խմբի պարագլուխների հետ, ո՞նց էիր քեզ զգում։

Բա այդ պահին պետությանդ ու սպաների ուսադիրների մասին ինչո՞ւ չէիր մտածում։

Հ.Գ. Իսկ ուսադիր կրողը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ ձերբակալեր քեզ՝ հակապետական գործունեության ու ահաբեկիչների հետ գործարքի գնալու համար։

Հ.Հ.Գ. Նիկոլ, հանրահավաքի համերգային մասը ելույթից տպավորիչ էր։ Այսօր պարտվեցիր քո հարազատ բեմում, վաղը կպարտվես քաղաքական դաշտում։

Ամեն ինչ հոսում, ամեն ինչ փոփոխվում է։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Պարզվում է Նիկոլ Փաշինյանը,որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա,այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 22 сентября 2019 г.