Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմի հետ այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ Անկախության օրվա առթիվ իր կուսակիցների ուղեկցությամբ մեկնել է Լոռի։ Նրանք նախ այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Լոռու մարզի Արդվի համայնքում հանրապետականները ուխտագնացություն կատարեցին Սուրբ Հովհաննես վանք, որից հետո ՀՀԿ-ն ուղևորվեց Հաղպատի նշանավոր վանական համալիր։