Շնորհավոր, տոնդ, Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ։ Այս մասին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։