Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊԲ զորամասերից մեկում

Սեպտեմբերի 19-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել միավորումների, զորամասերի հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալների, զորամասերի սպա-հոգեբանների, գնդերեցների և հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաների հետ հավաք-խորհրդակցություն, որը վարել է ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, բանակի փոխհրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է զորամասերում արտակարգ պատահարներից խուսափելու և կարգապահության ամրապնդման հարցերին` նշելով, որ այս ուղղությամբ ՊԲ զորամասերում բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել, սակայն դեռևս կան անելիքներ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտակարգ դեպքերին ու պատահարներին, քննարկվել դրանք ծնող պատճառներն ու  խուսափելու ուղիները, համապատասխան պաշտոնատար անձինք ներկայացրել են իրականացված աշխատանքները:

Հավաք-խորհրդակցության ավարտին գնդապետ Գևորգյանը համապատասխան պաշտոնատար անձանց տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: