Եթե այս իշխանությունները գնացին քամի ցանելու, փոթորիկ են հնձելու և այդ փոթորկի զոհ են դառնալու (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային անվտանգությանը ծառայելուց չհրաժարվեց, նա այլևս անհնար համարեց այդ գործառույթի իրականացումը ԱԱԾ ղեկավարի պաշտոնում։ LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը գործիք է այլոց ձեռքում, եկեք ուղիղ ասենք՝ պարոն Փաշինյան, ձեր գործողություններով դուք ոչ թե այլոց, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի գործիք եք Հայաստանում»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը և հավելեց, որ եթե Փաշինյանը անգիտակցաբար մաս է կազմում այն ծրագրերի՝ որոնք մշակել է Ալիևը, և Ադրբեջանի կողմից Սորոսին փոխանցված ու դրանից մի 50 միլիոն դոլարի չափով Հայաստան հասած գումարի հաշվին իրականացվում, իրականացվելու է այստեղ, եթե ՀՀ վարչապետը գործիքն է այդ ծրագրերի, ապա թող խելքի գա, ուշքի գա, այլապես իրենց որպես դավաճանների, որպես թուրք-ադրբեջանական գործակալների, հասնում է մահապատիժ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի հավաստմամբ, քամի ցանողը փոթորիկ է հնձելու։

«Հավատացեք, որ եթե այս իշխանությունները գնացին գործողության, որտեղ քամի են ցանելու, իրենք փոթորիկ են հնձելու և զոհ են դառնալու այդ փոթորկի»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում