Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, երկիրը ներսից փլուզելու, ոչնչացնելու գնդապետ Դանի և ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագրերը

Օտար թշնամու կործանարար ծրագրերի իրագործման առջև Հայաստանի դարբասները լայնորեն բացված են: Բացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:

Այնպես չէ, որ նախկինում, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից սկսած, այդ դարբասներն ընդհանրապես փակ էին ու բացվեցին միայն «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո: Բավական է, թեկուզ, հիշել միայն քայքայիչ և ամբողջատիրական աղանդների գործունեության թույլատրումը Հայաստանում, դրանց գործունեությանը հակազդելու նպատակով համապատասխան միջոցներ չձեռնարկելը, ինչը պետությունը պարտավոր էր անել, գենդերի մասին և ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքների ընդունումը, Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրումը և այլն: Սակայն հիմա խոսքը ներկայիս իշխանությունների կողմից այդ դարբասները լայնորեն բացելու մասին է:

Դատելով ամենից, նախագահը, վարչապետը, Փաշինյանի կառավարությունը, բազմաթիվ անձինք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու վարչապետի շրջապատից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատգամավորներ, եթե իրենք անմիջականորեն չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը` շարադրված գնդապետի նոթերում, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն լայնորեն բացել են Հայաստանի դարբասները նշված ծրագրերի իրագործման համար, և հետևաբար մեղսակից են օտար թշնամիների կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրականացվող այդ մեծագույն հանցագործությանը: Անգիտակցաբա՞ր են վարվում նրանք այդպես, թե գիտակցաբար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզելու խնդիրն է, թեև տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարներն անգիտակցաբար չէին կարող այդպես վարվել: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա վերջինս, անշուշտ, կպարզեր վերոնշյալը, եթե նորմալ պետություն լինեինք և ԱԱԾ-ն ծառայեր բացառապես մեր ազգային անվտանգությունն ապահովելուն:

Գնդապետ Դան` ԱՄՆ զինվորական, բանակում ծառայել է 24 տարի: Թոշակի է անցել 1995թ.: Ազգությամբ` հրեա: Պետական կարևոր հետախուզական աշխատանքներ է կատարել Պարսկական ծոցում, Մերձավոր Արևելքում, Կորեայում և այլն: Վարել է զինվորական կարևոր պաշտոններ և՛ շտաբներում, և՛ «ռազմադաշտում»: Հայտնի է իր բազմաթիվ քաղաքական հոդվածներով: Ունի իր գաղափարակիրների մեծ խումբը, որը զբաղվում է ազգային, ռազմավարական, պաշտպանական ու քաղաքական գլոբալ հարցերով:

Որպես թիրախ ընտրված երկիրը ներսից կործանելու վերաբերյալ Գնդապետ Դանի նոթերին ծանոթանալով, մենք տեսնում ենք, որ երկիրը ներսից փլուզելու նրա ռազմավարությունն է շատ հարցերում կիրառվել և այժմ էլ ավելի մեծ թափով կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում մեր ժողովրդի ու պետության դեմ: Այդ ռազմավարությունը կիրառվել ու կիրառվում է նաև այլ երկրների դեմ, իսկ թե որ պետությունների, ուժերի կողմից, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը մի զենք է, որ կիրառվում է մեր դեմ, ու մեզանից շատերը գլխի չեն էլ ընկնում:

Հայաստանն այսօր ներսից փլուզման մեծագույն սպառնալիքի տակ է հայտնվել: Ներքին բախման և երկրի թուլացման, փլուզման, ընդհուպ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան հրավիրելու օջախներ կարող են լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող դատավարությունը, որը գնալով վկայում է, որ նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը եթե ոչ նաև արտաքին թելադրանքի, ապա առնվազն Փաշինյանի քաղաքական պատվերի և վրեժխնդրության արտահայտություն է, Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելը կամ դա թույլ չտվողներին ուժի կիրառմամբ հեռացնելը և հանքի շահագործումը չարգելելը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, որը մնում է փաշինյանական իշխանության օրակարգում, պարզապես հետաձգվել է հաջորդ տարի:

Քանի որ գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը մենք արդեն հրապարակել ենք (Գնդապետ Դանի նոթերը. ինչպես փլուզել երկիրը ներսից), այժմ այն չենք կրկնի, կներկայացնենք միայն Ալան Դալեսի «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը»:

1953-1961թթ. ԱՄՆ-ի ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսն իր այս ծրագիրը ներկայացրել է Միացյալ Նահանգների Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ (տեղի է ունեցել 1945թ. հունվարից մինչև ապրիլի 12-ը ժամանակահատվածում), որտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Հարի Տրումենը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև ամերիկյան ֆինանսիստ, բիրժային սպեկուլյանտ, հետագայում քաղաքական ու պետական գործիչ Բեռնարդ Բարուխը:

Կենսագրական համառոտ տեղեկություններ. Դալես (Dulles) Ալան Ուելշի (07.04.1893թ., Ուոթերթաուն, Նյու Յորք նահանգ — 21.01.1969, Վաշինգտոն): ԱՄՆ քաղաքական գործիչ, իրավաբան: 1916-26 թթ. եղել է դիվանագիտական ծառայության մեջ, այնուհետև եղել է «Սալիվան և Կրոմվէլ» իրավաբանական խոշոր ֆիրմայի գործընկերը: 1942-45 թթ. գլխավորել է ԱՄՆ-ի քաղաքական հետախուզության համակարգը Եվրոպայում: 1947թ. ծառայել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կառույցներում: 1953-61 թթ. ԿՀՎ-ի տնօրենն է եղել: 1959-61 թթ. Կարիբյան ճգնաժամով ԽՍՀՄ-ԱՄՆ ատոմային պատերազմի հրահրման կողմնակիցներից էր: ԽՍՀՄ-ի, ժող-սոց երկրների, ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված ԱՄՆ-ի հետախուզական լրտեսական-դիվերսիոն գործունեության կազմակերպիչներից մեկն էր: Լինելով ԿՀՎ-ի տնօրեն, եղբոր՝ Ջոն Ֆ. Դալեսի, հետ միասին 1950-ական թթ. մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի կառավարության հակախորհրդային կուրսի ձևավորման մեջ:

Ալան Դալեսի ամբողջական ծրագրի այս հատվածը թարգմանվել է ռուսերենից. տես՝ «Правда» 11.03.1994г. П.Щ.О.А. Платнов, Терновыи венец россии, М, 2000г. 431-432: Ալան Դալեսի ծրագիրն արտահայտող փաստաթուղթը տրամադրել է խորհրդային հետախուզության ամենահին աշխատակիցներից մեկը: ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի վերոնշյալ գաղտնի ժողովի սղագրությունը Ստալինին է տրամադրվել դեռևս 1945 թվականի ապրիլ-մայիսին, բայց գտնվել է «Հույժ գաղտնի» նշման տակ՝ չբացահայտելու համար այն մարդկանց, ովքեր այս հրեշավոր փաստաթուղթը փոխանցել են Կրեմլին: Խորհրդային հետախուզության վերոհիշյալ աշխատակիցը պատմել է նաև, որ Լ. Բերիայի օգնական Լյուդվիգովի խոսքերով, այդ սղագրությունը խորապես վրդովվեցրել է Ստալինին, որովհետև Միջազգային հարաբերությունների խորհրդի թշնամական ծրագրերը Խորհրդային Միության հանդեպ մշակվում էր գրեթե այն օրերին, երբ ընթանում էր Յալթայի խորհրդաժողովը, որտեղ ԱՄՆ-ը խոսում էր Խորհրդային Միության հետ իր բարեկամության մասին: Ահա Ալան Դալեսի ժողովուրդների կործանման ծրագիրը, որը, ինչպես արդեն նշեցինք, ներկայացվել է դեռ 1945 թվականին:

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները (ԱՄՆ-ը կամ նրա միջոցով աշխարհը կառավարող ուժերը մոտավորապես այդպես էլ վարվեցին` թեև ոչ ամբողջը, սակայն հսկայական ֆինանսական միջոցներ և նյութական օգնություն տրամադրեցին մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակով, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում, ինչը հնարավոր եղավ հատկապես Գորբաչովի` իշխանության գալուց հետո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և այլուր` այնտեղ այդ ծրագրի իրագործումը սկսելով ավելի վաղ, հիշենք, թեկուզ, սեքսուալ հեղափոխությունը, աղանդների բուռն աճը և գործունեության ակտիվացումը.- Ա.Հ.):

Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության (ովքեր գիտեն, թե ինչ են Օվերտոնի պատուհանը և 25-րդ կադրը, այս հարցում որևէ կասկած չեն ունենա.- Ծ.Հ): Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպես: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (նկատի ուներ ողջ Խորհրդային Միությունը, ներառյալ` Խորհրդային Ռուսաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները- Ա.Հ.):

Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից և արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել և մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը (հիշենք միասեռական Էլթոն Ջոնի, ինչպես նաև Հայաստանում բնակվող լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվիստիտների հովանավորներ, քաջալերողներ, նրանց «իրավունքների» պաշտպաններ, կանադահայ դերասանուհի, 1996թ. «IRMA VEP» ֆիլմում ամբողջովին մերկ նկարահանված Արսինե Խանջյանի, ԼԳԲՏ-ների «իրավունքների» մեկ այլ պաշտպան Սերժ Թանկյանի նկատմամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքը, վերջին երկուսի նկատմամբ որպես «թավշյա հեղափոխության» աջակիցների.- Ա.Հ.):

Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը (այստեղ, ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են.- Ա.Հ.):

Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը (ուշադիր դիտարկեք հայաստանյան հեռուստաալիքների մեծ մասը և մեր երկրի հատկապես ներկայիս իրականությունը.- Ա.Հ.), միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց — այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…

Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա (ի դեպ, Նիկոլ Փաշինյան էլ «թավշյա հեղափոխությունը» սկսեց` «խաղագումարը» դնելով երիտասարդության վրա.- Ա. Հ.), կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք» (Հայաստանում հիմա հենց այդպես էլ անում են` պատրաստում լրտեսներ, «ազատ աշխարհի» կոսմոպոլիտներ…):

Հիշենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան հրավիրեց միասեռական, գրեթե ողջ աշխարհում ոչ միայն որպես երգիչ, այլև որպես այլասերված հայտնի Էլթոն Ջոնին ու նրան ներկայացրեց որպես իր ընկեր ու բարեկամ, Էլթոն Ջոնն անցյալ տարի այստեղ, նախագահի հրավերից օգտվելով, զբաղվեց ոչ միայն բարեգործությամբ, այլև այլասերման քարոզով և այդ նպատակով հեռահար ծրագրերի իրագործման հենք նախապատրաստելով, նախագահը և վարչապետը նրան դատապարտելու փոխարեն, այլասերվածին ռեստորանում իրենց կանանց հետ միասին ջերմ ընդունելության արժանացրին իբրև պատվավոր հյուրի:

Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ-ների առնչությամբ մի քանի խայտառակ ելույթներ ունեցավ: Հիշենք դրանցից թեկուզ մեկը. Հ1-ի եթերում 2018թ․ դեկտեմբերի 6-ի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել իր հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանին, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասելով հետևյալը . «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերման քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերման քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում.- Ա.Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»: Կարճ ժամանակ անց «հայկական ավանդական ընտանիքի մայր» նույն Լարա Ահարոնյանը Ազգային ժողովում առանց ամոթի որևէ նշույլի, ս. թ. մարտի 8-ին բացեիբաց հայտարարեց հայտարարեց` «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ», այսպիսով նաև այլասերվածների կողմից Հայաստանում երեխա որդեգրելու «իրավունքի» հայտ ներկայացնելով:

Նկատի ունենանք նաև, որ Փաշինյանը «հայկական ավանդական ընտանիքի մայր» անվանեց 2009թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր ու համանախագահ, իր հիմադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում այլասերման քարոզչությամբ զբաղված Կանադայի և Հայաստանի քաղաքացի Լարա Ահարոնյանին:

Հիշենք նաև` Փաշինյանը վերջերս հանդես եկավ Հայաստանի կործանման լրջագույն վտանգ պարունակող, ինչպես նաև հեռանկարում մի կողմից բնապահպանների, բնակչության, մյուս կողմից ոստիկանական ուժերի բախման հանգեցնող Ամուլսարի ծրագրի իրագործման օգտին:

Փաշինյանի գլխավորած կառավարության անդամները (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ինչպես նաև ողջ կառավարությունը) արդեն իսկ հանդես են եկել ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի շուտափույթ վավերացման օգտին, որն ամրագրում է, այսպես կոչված, երրորդ սեռի կարգավիճակը, հիմք է հանդիսանում առաջիկայում այլասերվածներին շատ լայն իրավունքներ տալու: Բացի այդ, Ստամբուլյան կոնվենցիան վավերացման և ընդունման դեպքում խթանելու է ամուսնալուծությունները, ընտանիքների քայքայումը, նվազեցնելու է մեր երկրում ամուսնությունների և ծնելիության ցուցանիշները և այլն:

Ծանոթանալով վերոնշյալ փաստերին և առկա, միանգամայն լուրջ վտանգներին, ինչպես նաև «Փաշինյանն առ այսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է այլասերվածների «իրավունքներին», իսկ թե ովքեր են նրա շրջապատում, արդեն ամեն ինչ ասում է» հոդվածում նշված փաստերին, մի շարք այլ փաստերի նույնպես, որոնք այս հոդվածում չենք նշում` ընթերցողներին դրանցով չծանրաբեռնելու և հրապարակման առավել մեծ ծավալից խուսափելու նպատակով, արդեն որևէ կասկած չի մնում, որ նախագահը և վարչապետը, եթե անգամ ձեք- ձեռքի տված, չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն օտար թշնամիների առջև լայնորեն բացել են Հայաստանի դարբասները նշված ծրագրերի իրագործման համար:

Արթուր Հովհաննիսյան