Հայկ Սեխլիյանը նյարդաբանական վերականգնողական բուժում կստանա Գերմանիայում

Կառավարությունը որոշում է կայացրել հատկացնել 9 437 000 դրամ՝ Հայկ Սեխլիյանի մեկ ամսվա նյարդաբանական վերականգնողական բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով:

Նշենք, որ Հայկը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, պայմանագրային զինծառայող։ Վիրավորվել է ականի պայթյունից, ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Արցախի Հանրապետության Թալիշի դիրքերից մեկում: Ստացել է առաջին կարգի հաշմանդամության կարգ։