Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Էմմիյանի և Վահրամ Թադևոսյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և հայտնի օպերային տենոր Վահրամ Թադևոսյանին: Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխաատկազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Քննարկվել են Արցախի Հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը: