Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է

Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։

Հավատարիմ մնալով բոլշևիկյան ավանդույթներին, Նիկոլը սկսում է կուլակաթափության, իսկ իրականում քաղաքական ձերբակալությունների և ռեպրեսիաների նոր փուլ։

Անշուշտ օրինախախտի տեղը բանտն է, բայց այդ դեպքում ամենամեծ օրինախախտը հենց ինքը՝ Նիկոլն է։

Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց վաղ, թե ուշ հենց Նիկոլ Փաշինյանն է կանգնելու դատարանի առջև՝ անմեղության կանխավարկածը մերժելու, Արցախի հերոսների դեմ քաղաքական հետապնդում ձեռնարկելու, իշխանությունը բռնազավթելու և դատարանները շրջափակելու հրամաններ տալու համար։

Հ.Գ. Նիկոլ, «սխալ կուպե» ես նստել։ Քո նեոբոլշևիկյան մեթոդներով չես կարող հետ պահել մեզ իզմեր չունեցող հակապետական ռեժիմի դեմ պայքարից։

Իսկ քո Կարթագենը անպայման պետք է կործանվի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Իշխանությունը հենց նեղն է ընկնում, սկսում է երգել իր «ֆալշ» երգը թալանի ու թալանչիների մասին։Հավատարիմ մնալով…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 18 сентября 2019 г.