Վալերի Օսիպյանը՝ նոր պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, նոր որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերի Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»:

Հիշեցնենք, որ այսօր նա նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել էր ոստիկանության պետի պաշտոնից: