Զոհրաբ Մնացականյանը Լատվիայում այցելեց Հայ առաքելական եկեղեցի

Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին այցելեց Ռիգայում Հայ առաքելական եկեղեցի։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի ծառայության տեղեկացմամբ, Տեր Խոսրով Ստեփանյանի և Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր փոխանակվեցին թեմի աշխատանքների շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-լատվիական հարաբերություններին և ԱԳ նախարարի՝ Լատվիա այցի օրակարգին: