Վանեցյանը կարող է քաղաքական զարգացման այլընտրանք դառնալ, նրա վարկանիշը բարձր է (տեսանյութ)

LIVenews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նրա հետ քննարկեցինք այս օրերին երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորսժամյա ասուլիսի ժամանակ հրապարակված փաստերին։

Քաղտեխնոլոգի հավաստմամբ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով երկրի ներքաղաքական կյանքում շատ կարևոր կոնֆիգուրացիոն փոփոխություններ կարող են լինել, և եթե Վանեցյանը մտնի քաղաքական կյանք, ապա կարող է զարգացման այլընտրանքային արտախորհրդարանական լուրջ ուժ ձևավորել՝ ունենալով նույնքան բարձր վարկանիշ, ինչ վարչապետը, և համապատասխան ռեսուրսներ։

Մանրամասները՝ տեսանյութում