Օսիպյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից հեռացնելու որոշումը:

Որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վալերի Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»: